Մեսսի․ Մազերս ներկեցի, որովհետև ուզում էի ամեն ինչ փոխել

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է շիկահեր դառնալու պատճառների մասին։

-Ինձ համար շատ ծանր օր էր, և ես որոշեցի ներկել մազերս։ Ես ուզում էի նոր կյանք սկսել։ Ինքս ինձ ասացի, որ պետք է ամեն ինչ փոխել, սկսել նորից և ներկեցի մազերս,-ասել է Մեսսին «Telefe»-ի եթերում։

Հիշեցնենք, որ Մեսսին մազերը ներկել է Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո․ երբ եզրափակչում Արգենտինան պարտվեց Չիլիին, իսկ Մեսսին հայտարարեց հավաքականից հեռանալու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում