Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է ձեռքի վնասվածքով, կվիրահատվի Գերմանիայում: Այս մասին տեղեկացրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

«Ինչպես գիտեք, Միհրան Հարությունյանը լուրջ վնասվածքով էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իր վրա է վերցրել մարզիկի վիրահատության բոլոր ծախսերը: Վիրահատությունը կանեն Գերմանիայում: Արդեն պայմանավորվածություն կա»,-Հրաչյա Ռոստոմյանի խոսքը մեջբերված է ՀԱՕԿ լրատվականից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում