«Վաշինգտոնը» ներկայացրել է նոր մարզահագուստը (տեսանյութ)

«Վաշինգտոն Ուիզարդսը» ներկայացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2016-17թթ․ կանոնավոր առաջնության համար նախատեսված մարզահագուստը, որը նվիրված է ԱՄՆ-ի Զինված ուժերին։

Առաջին անգամ այս մարզահագուստով «Վաշինգտոնի» բասկետբոլիստները հանդես կգան Վետերանների օրը, որն ԱՄՆ-ում նշում են նոյեմբերի 11-ին․ այդ օրը «Վաշինգտոնը» սեփական հարկի տակ մրցելու է «Կլիվլենդի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում