«ՊՍԺ»-ն ոչ-ոքի խաղաց «Սենտ Էտյենի» հետ (տեսանյութ)

«ՊՍԺ»-ն ոչ-ոքի խաղաց «Սենտ Էտյենի» հետ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրում գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալեց «Սենտ Էտյենին»։

Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ․ հանդիպման հաշիվը 67-րդ րոպեին բացեց Լուկաս Մոուրան՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ հյուրերի պատասխան գնդակը 92-րդ րոպեին խփեց Ռոբերտ Բերիչը։

Այս հանդիպումից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 7 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ 5 միավորով եզրափակում է առաջին տասնյակը։

Ֆրանսիայի առաջնություն, չորրորդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Սենտ Էտյեն»՝ 1։1
Գոլերը՝ Մոուրա 67՛/11-մետրանոց – Բերիչ 90+2՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում