«Արարատի» առաջին հաղթանակը

«Արարատի» առաջին հաղթանակը

Բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալեց «Արարատին» և 1։3 հաշվով պարտություն կրեց։

Հյուրերի կազմում Կիրիան Նվաբուեզեն դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Նասիմ Կպեհիան, իսկ «Ալաշկերտի» միակ գնդակը հեղինակեց Արթուր Եդիգարյանը։

Սա ընթացիկ առաջնությունում «Արարատի» առաջին հաղթանակն էր․ թիմն այժմ ունի 4 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, իսկ «Ալաշկերտը» 8 միավորով դեռևս երկրորդն է։

Բարձրագույն խումբ, 5-րդ տուր

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 1։3
Գոլերը՝ Եդիգարյան 47՛ – Նվաբուեզե 6՛, 54՛, Կպեհիա 76՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում