USD
EUR
RUB

Հայ մարզիկները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

 

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016թ. օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին ու մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը և մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն այսօր ոչ միայն առօրյայում կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում բազմիցս ապացուցում է իր բարոյակամային հատկանիշների, վճռականության և ուժի մասին:

Խոսելով զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացի շուրջ և անչափ կարևորելով սպորտի ու ֆիզպատրաստության դերը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը ՝ առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ օլիմպիականներն ընդգծել են, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը:

Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպիական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ՝ արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին և արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով:

Լրահոս
Կյելինին Յուվեի խաղացողներին առաջարկել է գնալ աշխատավարձերի նվազման. Ռոնալդուն համաձայն է Հայտնի է ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի զբաղեցրած դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Բոլոր ակումբներն այժմ բախվում են գոյություն ունենալու խնդրի հետ․ Անիելի Ռոնալդուն գնել է թոքերի արհեստական օդափոխման հինգ սարք Մադեյրայի հիվանդանոցների համար Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ԱՊԼ-ի՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ըստ Կարագերի. 7 ֆուտբոլիստ ու լավագույն խաղացողը Լիվերպուլից են Բերեզովսկի. Կապառոսն առաջարկել է ընդգրկվել իր մարզչական շտաբում Երիտասարդ ֆուտբոլիստներից ոչ մեկն անգամ մոտ չէ Մխիթարյանի մակարդակին. Բերեզովսկի «Ատլետիկոն» առաջարկում է չեղարկել ամառային տրանսֆերային պատուհանը. Gazeta.ru Նոյերը կարող է տեղափոխվել ԱՊԼ Մոուրինյոն ցանկանում է թիմում տեսնել Գոդինին Ռոման հետաքրքրված է Պորտուի ֆուտբոլիստով Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվել է Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները Ուկրաինացի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ռոմա 24-ամյա մարմնամարզուհին որոշել է դադարեցնել կարիերան Մխիթարյան. «Ռոմայի» ֆուտբոլն ինձ հարմար է Սիմոն Մարտիրոսյան. Ոչ ցանկալի, բայց միանգամայն իրավացի որոշում էր Ռոնալդուն հնարավոր է հեռանա Յուվենտուսից «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարող են կորցնել աշխատավարձի 70 տոկոսը Արթուր Ալեքսանյան. Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի Առաջիկա տրանսֆերային պատուհանը կարող է հետաձգվել մինչև հունվար Բավարիան ու Նոյերը չեն կարողանում համաձայնության գալ Չելսիի հարձակվողը մեկնել է Բրազիլիա Մեսսին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար Ռոման ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը Արսենալից Նիգերիայում առևանգել են 2 ֆուտբոլիստի Ալեքսանդր Կարապետյան. Առանց ֆուտբոլի ձանձրալի է, բայց հիմա դրա ժամանակը չէ Ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը չի դադարեցվի Բունդեսլիգային առաջարկել են երկարաձգել խաղերի դադարեցումը մինչև ապրիլի 30-ը Ռոնալդուն ու Մենդեշը ավելի քան 1 միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին Օլիմպիական կրակի փոխանցավազքի ձևաչափը փոխվել է Ավստրալիայի առաջնությունը կարող է դադարեցվել Կանադան մարզիկներին չի ուղարկի Օլիմպիական խաղերին Էտո’Օ-ն աջակցել է Ռոնալդինյոյին Ինտերը Լաուտարոյին չի վաճառել Բարսելոնային 70 մլն եվրոյի, Սեմեդուի և Վիդալի դիմաց ՄՕԿ նախագահն ասել է, թե երբ կորոշվի Տոկիո-2020-ի ճակատագիրը Բարսելոնան հետաքրքրված է Պորտուի պաշտպանով Լեբրոն Ջեյմսը նշել է իր նախընտրած ֆուտբոլիսներին Վերոնայի կիսապաշտպանը՝ Ռոմայի դիտակետում
website by Sargssyan