«Շիրակն» ամրապնդում է դիրքերը

«Շիրակն» ամրապնդում է դիրքերը

Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատար «Շիրակը» 5-րդ տուրում հյուրընկալվեց «Գանձասար Կապանին»։

Վարդան Բիչախչյանի թիմին հաջողվեց նվազագույն հաշվով հաղթանակ տոնել հանդիպման վերջնամասում խփած գոլի շնորհիվ․ 88-րդ րոպեին աչքի ընկավ Արամ Մուրադյանը։

Այժմ «Շիրակն» ունի 13 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտին» գերազանցելով 5 միավորով, իսկ «Գանձասար Կապանը» մնաց 4 միավորով։

Բարձրագույն խումբ, 5-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Շիրակ»՝ 0։1
Գոլը՝ Մուրադյան 8

Հետևեք մեզ նաև Telegram-ում