Տոտտիի գոլը հաղթական էր «Ռոմա»-«Սամպդորիա» խաղում (տեսանյութ)

Տոտտիի գոլը հաղթական էր «Ռոմա»-«Սամպդորիա» խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» հաղթեց «Սամպդորիային»․Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 3։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Մոհամեդ Սալահը, սակայն հյուրերը դեռևս առաջին կեսում կարողացան երկու գնդակ խփել․ նախ աչքի ընկավ Լուիս Մուրյելը, ապա Ֆաբիո Կվալյարելան։ 61-րդ րոպեին Ֆրանչեսկո Տոտտիի փոխանցումից հետո Էդին Ջեկոյին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, իսկ արդեն ավելացրած ժամանակում Տոտտին դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 7 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ «Սամպդորիան» 6 միավորով 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռոմա» – «Սամպդորիա»՝ 3։2
Գոլերը՝ Սալահ 8՛, Ջեկո 61՛, Տոտտի 90+3՛/11-մետրանոց – Մուրյել 18՛, Կվլյարելա 41՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում