«Վալենսիան» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց (տեսանյութ)

«Վալենսիան» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց (տեսանյութ)

«Վալենսիան» շարունակում է անհաջող հանդես գալ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում․ երրորդ տուրում «չղջիկները» 2։3 հաշվով պարտվեցին «Բետիսին»։

Ռուբեն Կաստրոյի՝ 38-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հյուրերն ընդմիջման գնացին նվազագույն առավելության պայմաններում։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, «Վալենսիան» մնաց 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Էնցո Պերեսը, իսկ 4 րոպե անց Խոակին Սանչեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

Ռոդրիգոյի և Էզեկիել Գարայի գոլերի շնորհիվ «Վալենսիան» վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն արդեն ավելացրած ժամանակում երրորդ գնդակը բաց թողեց և զրկվեց միավոր վաստակելու հնարավորությունից․ վերջնական հաշիվը ձևակերպեց Ռուբեն Կաստրոն։

Այս հաղթանակից հետո «Բետիսն» ունի 4 միավոր, իսկ «Վալենսիան» դեռ միավոր չի վաստակել։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Վալենսիա» – «Բետիս»՝ 2։3
Գոլերը՝ Ռոդրիգո 75՛, Գարայ 78՛ – Կաստրո 38՛, 90+2՛, Սանչես 54՛
Հեռացում՝ Պերես 50՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում