«Փյունիկը» հաղթեց «Բանանցին» (տեսագրություն)

«Փյունիկը» հաղթեց «Բանանցին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրի վերջին խաղում մրցեցին «Փյունիկն» ու «Բանանցը»։

Արտակ Օսեյանի թիմը 2։1 հաշվով հաղթանակ տոնեց․ «Փյունիկից» մեկական գոլ խփեցին Վարդան Պողոսյանը և Էրիկ Պետրոսյանը, իսկ «Բանանցի» կազմում աչքի ընկավ Վլատկո Դրոբարովը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 7 միավոր և բարձրացել է երրորդ հորիզոնական, իսկ «Բանանցը» մնաց 6 միավորով՝ չորրորդ տեղում։

Բարձրագույն խումբ, 5-րդ տուր

«Փյունիկ» – «Բանանց»՝ 2։1
Գոլերը՝ Պողոսյան 31՛, Պետրոսյան 90՛ – Դրոբարով 69՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում