Իկարդիի դուբլը հաղթանակը պարգևեց «Ինտերին» (տեսանյութ)

Իկարդիի դուբլը հաղթանակը պարգևեց «Ինտերին» (տեսանյութ)

«Ինտերն» առաջին հաղթանակը տոնեց Իտալիայի 2016-17թթ․ առաջնությունում։ Երրորդ տուրում միլանյան թիմն արտագնա խաղում հաղթեց «Պեսկարային»։ «Ադրիատիկոյում» կայացած հանդիպման հաշիվը 63-րդ րոպեին բացեց Ժան-Քրիստոֆ Բաեբեկը, ինչից հետո Մաուրո Իկարդին դուբլ ձևակերպեց և հաղթանական պարգևեց հյուրերին։

Այժմ «Ինտերն» ունի 4 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Պեսկարան» նույնքան միավորով 11-րդն է։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Պեսկարա» – «Ինտեր»՝ 1։2
Գոլերը՝ Բաեբեկ 63՛ – Իկարդի 77՛, 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում