Վենգեր․ «ՊՍԺ»-ն մեծ ֆուտբոլիստի է կորցրել

Վենգեր․ «ՊՍԺ»-ն մեծ ֆուտբոլիստի է կորցրել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Զլատան Իբրահիմովիչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը շատ է ազդել փարիզյան թիմի վրա։

-«Պարի Սեն Ժերմենը» շարունակում է մնալ Ֆրանսիայի առաջատար ակումբը, բայց նրանք մեծ ֆուտբոլիստի են կորցրել։ Իբրահիմովիչն առաջատար էր, ավագ, հետաքրքիր բնավորությամբ ֆուտբոլիստ, ով ասոցիացվում էր ակումբի նպատակների հետ։ Բարդ է գնահատել կորստի չափը, երբ նման ֆուտբոլիստ է հեռանում,-ասել է Վենգերը։

Նշենք, որ «Պարի Սեն Ժերմեն»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է այսօր և մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։45-ին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում