Հայ բռնցքամարտիկները մասնակցում են Կլիչկո եղբայրների մրցաշարին

Հայ բռնցքամարտիկները մասնակցում են Կլիչկո եղբայրների մրցաշարին

Ուկրաինայի Բերդիչև քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը:

Հայաստանի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Ուկրաինա են մեկնել Հայաստանի 8 ներկայացուցիչներ: Արդեն ռինգ դուրս եկած մեր բռնցքամարտիկներից պարտություն են կրել 56 կգ քաշային Վահե Բադալյանը և 64 կգ Կորյուն Աստոյանը: 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստայանը և 69 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն Մադոյանը հաղթանակ են տարել և դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

52 կգ Ժիրայր Սարգսյանն ու +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը դեռ չեն սկսել պայքարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում