ՉԼ․ «Ռեալը» վերջին րոպեներին հաղթանակ տոնեց, «Բորուսսիան» ջախջախեց «Լեգիային» (տեսանյութ)

ՉԼ․ «Ռեալը» վերջին րոպեներին հաղթանակ տոնեց, «Բորուսսիան» ջախջախեց «Լեգիային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» մրցաշարի 2016-17թթ․ խաղարկության մեկնարկային խաղում դժվարին հաղթանակ տոնեց։ 

Խմբային փուլի առաջին տուրում մադրիդյան թիմը հյուրընկալեց «Սպորտինգին»։ Հաշիվը 47-րդ րոպեին բացեց Բրունո Սեզարը։ Բաց թողած գնդակից հետո Զինեդին Զիդանի սաները հարձակման գծում առանձնապես տպավորիչ խաղ չցուցադրեցին, սակայն կարողացան խուսափել պարտությունից։ 

«Սերուցքայինների» պատասխան գոլը 89-րդ րոպեին տուգանային հարվածից խփեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ 94-րդ րոպեին Ալվարո Մորատան դարձավ հաղթական գնդակի հեղինակ։

F խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսսիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Լեգիայի» նկատմամբ։ Թոմաս Տուխելի սաները 6 անպատասխան գնդակ խփեցին․ աչքի ընկան Մարիո Գյոտցեն, Սոկրատիսը, Մարկ Բարտրան, Ռաֆայել Գերեյրոն, Գոնսալո Կաստրոն և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
F խումբ

«Ռեալ» – «Սպորտինգ»՝ 2։1
Գոլերը՝ Ռոնալդու 89՛, Մորատա 90+4՛ – Սեզար 47՛

«Լեգիա» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 0։6
Գոլերը՝ Գյոտցե 7՛, Սոկրատիս 15՛, Բարտրա 17՛, Գերեյո 51՛, Կաստրո 76՛, Օբամեյանգ 87՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում