USD
EUR
RUB

Հրաչյա Պողոսյան․ Ավելի լավ է բրոնզե մեդալով, քան անարդյունք վերադառնալ

 

Սեպտեմբերի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որի առաջին հատվածում հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը 3 բրոնզե մեդալ նվաճեց․ մեդալակիրներ դարձան 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 69 կգ քաշային Մալխաս Ամոյանը և 85 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը։

Բրոնզե մեդալի համար պայքարում Հրաչյա Պողոսյանն անցկացրել է 5 գոտերմարտ՝ առաջին երկուսում մաքուր՝ 8:0 հաշվով հաղթանակ տանելով ադրբեջանցի Ջավիդ Միարալաևի և ուկրաինացի Վասիլ Պանասյուկի նկատմամբ։

Քառորդ եզրափակչում Հրաչյա Պողոսյանի մրցակիցը եղել է Իրանի ներկայացուցիչ Յուսեֆ Ֆաթին, ում հայ ըմբիշը լարված գոտեմարտում զիջել է 1։2 հաշվով։

«Յուսեֆի հետ նախկնում հանդիպել էինք Վրաստանում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ, և ես հաղթել էի 9։1 հաշվով։ Չեմ կարող ասել՝ այս անգամ ինչը եղավ պարտությանս պատճառը։ Ես նույն կերպ էի տրամադրվել գոտեմարտին, գուցե նա էր հասցրել ավելի լավ ուսումնասիրել ինձ»,-Sport Times.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյան։

Իրանցի ըմբիշը հասել է եզրափակիչ, ինչը հնարավորություն է տվել Հրաչյա Պողոսյանին պայքարելու բրնոզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում մեր ըմբիշը ժամանակից շուտ 8։0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել պորտուգալացի Դանիել Ժոաո Օլիվեյրայի նկատմամբ։

Բրոնզե մեդալի համար պայքարում Հրաչյա Պողոսյանը պայքարել է ճապոնացի Ռյոմա Անրակուի հետ և հաղթել է 5։3 հաշվով։ Հրաչյան ընդգծում է, որ ամենաբարդ գոտեմարտն անցկացրել է հենց ճապոնացու հետ․ 

«Նա շատ արագաշարժ էր։ Ես այդքան էլ լավ ծանոթ չէի նրան ու չէի կարող իմանալ՝ ինչ հնարքներ կկիրառի»։

Ամփոփելով իր ելույթները՝ Հրաչյա Պողոսյանն ասաց, որ արդյունքից գոհ է, սակայն կարող էր նաև չեմպիոն դառնալ․

«Գոհ եմ իմ ցույց տված արդյունքից․ ավելի լավ է բրոնզե մեդալով, քան անարդյունք վերադառնալ, բայց առաջնությունում հաղթելու իրական հնարավորություն ունեի․․․»։

 

Հասմիկ Գրիգորյան

Լրահոս
Ռեալը հետաքրքրված է Լիլլի կիսապաշտպանի ծառայություններով Բարսելոնայի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով Չելսին ցանկանում է ձեռք բերել Բուխումի 18-ամյա ֆուտբոլիստին Ռոման, Մխիթարյանի տրանսֆերի շուրջ, չի կարողանում համաձայնության գալ Արսենալի հետ Խաղացել եմ Ռոնալդուի հետ, բայց Մեսսին հանճար է. Կակա «Ֆուտբոլը բոլորովին այլ կլինի կորոնավիրուսից հետո». Ինֆանտինո Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի միայն մի դեպքում ՊՍԺ-ն և Յուվենտուսը կպայքարեն 18-ամյա ալժիրցու համար Խոակին Կապառոս. Զրուցել եմ Մխիթարյանի, Արշակ Կորյանի հետ. Վերջինս կարող է միանալ մեզ Ա սերիան մեծ հավանականությամբ չի վերսկսվի նաև մայիսին Չեղարկվել է սումոյի ազգային առաջնությունը Լուկակուն քննադատել է Իտալիայի ֆուտբոլային վերնախավին Լիոնել Մեսսիի ինքնաթիռն արտակարգ վայէջք է կատարել Լա լիգան ներկայացրել է 2013/14 մրցաշրջանի լավագույն գոլերը ՌՖՄ. Ռուսասատանի հավաքականի մարզահագուստները գողացվել են Կանտեն չի ցանկանում լքել Չելսին Grand Chess Tour-ի բոլոր մրցաշարերը չեղարկվել են Ֆուտբոլիստները 15 օրում կվերականգնեն իրենց մարզավիճակը. Անչելոտի Կրիշիտո. Այս մղձավանջը շուտով կավարտվի Հայտնի է Ռեյեսի մահվանը հանգեցրած ավտովթարի պատճառը Մանչեսթեր Յունայթեդը 50 միլիոն եվրո կառաջարկի 16-ամյա ֆուտբոլիստի համար Ումտիտին ցանկանում է տեղափոխվել լոնդոնյան թիմ Հուսով եմ, որ այս ամենը շուտ կավարտվի. Օգնեն Չանչարևիչ Ֆեդերերը դարձյալ տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով մնալ տանը ՀՖՖ-ն դիտարկում է Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետները Marca. Ռոնալդուն շրջանցել է Մեսսին՝ ճանաչվելով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Forbes. Ռոնալդուն գնում է դեպի միլիարդը ՈՒԵՖԱ-ն կասեցրել է ֆինանսական ֆեյր-փլեյը Դու կդառնաս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իսկ ես կմարզեմ Ռեալը․ Կանավարոն՝ Կասիլյասին Իտալիայի առաջնությունը մտադիր են վերսկսել մայիսի 20-ին կամ հունիսի սկզբին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները հետաձգվում են «մինչև հետագա ծանուցում» Բավարիայի ֆուտբոլիստը կարող է վերադառանալ Լա Լիգա Յուվենտուսի ակցիաների գինը մարտին նվազել է 21%-ով, ՄՅՈՒ-ինը՝ 11%-ով Սետյենի որդին երազում է Նեյմարի վերադարձի մասին Մենյեն չի ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից Ուիմբլդոն-2020-ը պաշտոնապես չեղարկվեց ՉԼ-ի և ԵԼ-ի եզրափակիչները կարող են անցկացվել առանց հանդիսականների Մարսելի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից Ռուսական ակումբը կարող է լուծարվել ՖԻՖԱ-ն կօգնի ֆինանսական խնդիրներ ունեցող ֆեդերացիաներին և ակումբներին
website by Sargssyan