Հայաստանի 6 ներկայացուցիչներ կպայքարեն մեդալների համար

Հայաստանի 6 ներկայացուցիչներ կպայքարեն մեդալների համար

Ուկրաինայի Բերդիչև քաղաքում ընթացող բռնցքամարտի Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանի 6 ներկայացուցիչ այսօր կպայքարի մեդալի համար:

Մրցումային առաջին օրը մեր բռնցքամարտիկներից 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստայանը, 69 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն հաղթանակներ էին տարել և դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Երեկ հաղթանակ է տարել նաև 52 կգ Ժիրայր Սարգսյանը, իսկ +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակչից:

Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին մասնակցում է 8 մարզիկով․ պարտություն են կրել միայն 56 կգ քաշային Վահե Բադալյանն ու 64 կգ Կորյուն Աստոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում