«ՊՍԺ»-ն ջախջախեց «Կանին», Կավանին՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)

«ՊՍԺ»-ն ջախջախեց «Կանին», Կավանին՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվեց «Կանին» և ջախջախիչ հաղթանակ տոնեց։ Ունաի Էմերիի սաները 6 անպատասխան գնդակ ուղարկեցին Ռեմի Վերկուտրի պաշտպանած դարպասը․ Էդինսոն Կավանին դարձավ պոկերի հեղինակ, մեկական գոլ էլ խփեցին Լուկաս Մոուրան և Ժան-Կևին Օգուստենը։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 10 միավոր և «Մոնակոյի» ու «Նիցայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն այս թիմերը 5-րդ տուրի շրջանակում իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել։ «Կանը» մնաց 6 միավորով՝ 10-րդ տեղում։

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

«Կան» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 0։6
Գոլերը՝ Կավանի 12՛, 23՛/11-մետրանոց, 38՛, 45+1՛, Լուկաս 67՛, Օգուստեն 78՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում