Հայտնի է Սուպերգավաթի խաղի օրը

Հայտնի է Սուպերգավաթի խաղի օրը

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» և Հայաստանի գավաթակիր «Բանանցը» առաջին անգամ կհանդիպեն իրար Սուպերգավաթի համար պայքարում: «Ալաշկերտի» համար սա կլինի պատվավոր մրցանակը նվաճելու առաջին փորձը, իսկ «Բանանցը» արդեն հասել է նման հաջողության 2014 թ.:

ՀՖՖ-ն հաղորդում է, որ հանդիպման մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում