«Գանձասար-Կապան»-«Էրեբունի» հանդիպումը հետաձգվել է
21/09/2016 13:10
Նմանատիպ
Այսօր 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի գավաթի 2016-2017թթ․ խաղարկությունը։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Գանձասար-Կապան»-«Էրեբունի» խաղը հետաձգվել է անորոշ ժամկետով, քանի որ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը սեպտեմբերի 21-ի առավոտյան Երևան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ենթարկվել է ավտովթարի, որի արդյունքում մրցավարները տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց։
Ավտոմեքենայի մեջ եղել են Գևորգ Եղոյանը, Սարգիս Հովհաննիսյանը և Արմեն Խաչատրյանը։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանցից երկուսն ունեն վիրահատական միջամտության կարիք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում