Ներկայացվել է Եվրո-2020-ի տարբերանշանը (լուսանկարներ)

ՈւԵՖԱ-ի նոր նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչ Գրեգ Կլարկը և Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն այսօր պաշտոնապես ներկայացրել են 2020 թվականի Եվրոպայի առաջնության տարբերանշանը։

Տարբերանշանի հիմնական տարրը կամուրջն է, որը խորհրդանշում է ֆուտբոլային ասոցիացիաների միասնությունը և միավորում է այն 13 քաղաքները, որտեղ անցկացվելու են խաղերը։ Կենտրոնում Անրի Դելոնեի գավաթն է, որի շուրջ երկրպագուներ են։ 

Առաջնության խաղերը կայանալու են Եվրոպայի 13 քաղաքներում, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում