Հայաստանի գավաթ․ «Փյունիկը» մեկնարկեց հաղթանակով

Սեպտեմբերի 21-ին մեկնարկեց Հայաստանի գավաթի 2016-17թթ․ խաղարկությունը։ 

1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալեց «Փյունիկին» և 1։2 հաշվով պարտություն կրեց։ Ալիկ Առաքելյանի և Կամո Հովհաննիսյանի գոլերի շնորհիվ հյուրերն ընդմիջման գնացին 2 գնդակի առավելությամբ, իսկ երկրորդ կեսում «Ալաշկերտին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․ խաղակեսի մեկնարկում աչքի ընկավ Յուրի Ֆոմենկոն։

Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ

«Ալաշկերտ» – «Փյունիկ»՝ 1։2
Գոլերը՝ Ֆոմենկո 47՛ – Առաքելյան 6, Հովհաննիսյան 13՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում