Թայսոն․ Դպրոցականները կարծում են՝ ես դերասան են

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը «Sports Illustraded»-ին տված հարցազրույցում պատմել է ամերիկյան դպրոցներից մեկում դպրոցականների հետ հանդիպման մասին:

«Ինձ հետ հանդիպմանը ներկա էր շուրջ 1000 աշակերտ: Նրանցից մեկն ասաց, որ պապիկից է լսել, որ ես բռնցքամարտիկ եմ եղել։ Շատերը կարծում էին, թե դերասան են։ Որպեսզի բոլորն իմանային, թե ով եմ ես, ստիպված էինք էկրանի վրա ցուցադրել իմ մենամարտերի տեսագրությունները»,-ասել է Թայսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում