«Բարսելոնան» և «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ, ֆոտոշարք)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում․ «Բարսելոնան» հյուրընկալեց Մադրիդի «Ատլետիկոյին»։
Առաջին խաղակեսի վերջնամասում Իվան Ռակիտիչի խփած գոլի շնորհիվ կատալոնացիներն առաջ անցան հաշվի մեջ։ 61-րդ րոպեին Անխել Կորեան վերականգնեց հաշվի հավասարությունը, ինչից հետո նոր գոլեր չարձանագրվեցին։
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» ունի 10 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Ատլետիկոն» 9 միավորով չորրորդն է։
Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Բարսելոնա» - «Ատլետիկո»՝ 1։1
Գոլերը՝ Ռակիտիչ 41՛ - Կորրեա 61՛















