«Յուվենտուսը», «Ռոման», «Ինտերը» հաղթեցին, «Նապոլին» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց «Կալյաիի» նկատմամբ․ թուրինցիներից մեկական գոլ խփեցին Դանիելե Ռուգանին, Գոնսալո Իգուայինը և Դանի Ալվեսը, իսկ խաղի վերջնամասում ինքնագոլի հեղինակ դարձավ Լուկա Չեպիտելին։

Զուգահեռաբար ընթացող խաղերում «Ռոման» նույն հաշվով առավելության հասավ «Կրոտոնեի» նկատմամբ։ «Ինտերը» Մաուրո Իկարդիի դուբլի շնորհիվ արտագնա խաղում հաղթեց «Էմպոլիին», իսկ «Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Ջենոայի» հետ։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Յուվենտուս» – «Կալյարի»՝ 4։0
Գոլերը՝ Ռուգանի 14՛, Իգուային 33՛, Ալվես 39՛, Չեպատելի 83՛/ինքնագոլ

«Ռոմա» – «Կրոտոնե»՝ 4։0
Գոլերը՝ Էլ-Շարավաի 26՛, Սալահ 37՛, Ջեկո 48՛, 57՛

«Ջենոա» – «Նապոլի»՝ 0։0

«Էմպոլի» – «Ինտեր»՝ 0։2
Գոլերը՝ Իկարդի 10՛, 17՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում