Հայտնի է Սուպերգավաթի հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և գավաթակիր «Բանանցի» միջև:

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Մրցավարի առաջին օգնականը կլինի Մեսրոպ Ղազարյանը, երկրորդը՝ Ատոմ Սևգուլյանը: Լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Արման Ալաբերքյանը և Էրիկ Գալստյանը: Չորրորդ պաշտոնյան է Արման Ղուշչյանը, իսկ տեսուչի պարտականությունները կկատարի Աշոտ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում