Հայաստանի գավաթ․ «Կոտայքն» ու «Շիրակը» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում կայացավ «Կոտայք»-«Շիրակ» հանդիպումը:

Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ Վարդան Բիչախչյանի սաների զգալի առավելությամբ, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած խաղերում «Փյունիկը» 2։1 հաշվով հաղթել է «Ալաշկերտին», իսկ «Բանանցը» նույն հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ։

Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Կոտայք»-«Շիրակ»՝ 0։0

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում