«Թուլուզը» հաղթեց և շրջանցեց «ՊՍԺ»-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Թուլուզը» 2։0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենին»։

47-րդ րոպեից Ունաի Էմերիի թիմը խաղաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվեց Սերժ Օրյեն, իսկ Յան Բոդիժեն դիպուկ իրացրեց հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոցը։ 79-րդ րոպեին էլ հաշիվը կրկնապատկեց Ջիմի Դուրմազը։

Այս հաղթանակից հետո «Թուլուզն» ունի 14 միավոր և բարձրացրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, իսկ «Պարի Սեն Ժերմենը» եզրափակում է լավագույն եռյակը՝ ակտիվում ունենալով 13 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

«Թուլուզ» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 2։0
Գոլերը՝ Բոդիժե 48՛ / 11-մետրանոց, Դուրմազ 79՛
Հեռացում՝ Սերժ Օրյե 47՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում