«Ալաշկերտը»՝ Հայաստանի սուպերգավաթակիր

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի Սուպերգավաթի՝ «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպումը։

Գավաթակիր «Բանանցի» և Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտի» խաղի հիմնական ժամանական ավարտվեց 1։1 հաշվով։ Առաջին կեսում «Բանանցին» հաշվի մեջ առաջ մղեց Լաերսիոն՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ երկրորդ կեսում «Ալաշկերտի» պատասխան գոլը խփեց Արթուր Եդիգարյանը։

Լրացուցիչ ժամանակում հաշվի մեջ փոփոխություններ չեղան, և տիտղոսի հարցը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով, որն առավել դիպուկ իրացրին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները։

Հայաստանի Սուպերգավաթ

«Բանանց» – «Ալաշկերտ»՝ 1։1
Հետխաղյա 11-մետրանոց՝ 2։3

Հետևեք մեզ նաև Telegram-ում