«Ռոման» պարտվեց «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Տորինոն» սեփական հարկի տակ հաղթեց «Ռոմային»։

Թուրինի «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով․ դաշտի տերերից Յագո Ֆալկեն դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Անդրեա Բելոտին, իսկ «գայլերից» աչքի ընկավ Ֆրանչեսկո Տոտտին։

Այժմ «Ռոման» ունի 10 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Տորինոն» 8 միավորով ութերորդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Տորինո» – «Ռոմա»՝ 3։1
Գոլերը՝ Բելոտի 8՛, Ֆալկե 52՛/11-մետրանոց, 65՛ – Տոտտի 55՛/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում