Արտագնա խաղում «Վալենսիան» հաղթեց «Լեգանեսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնությունում անհաջող մեկնարկից հետո «Վալենսիան» աստիճանաբար ուշքի է գալիս։

6-րդ տուրում «չղջիկները» հյուրընկալվեցին «Լեգանեսին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեցին։ Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ խփեցին․ նախ աչքի Ալեքսանդեր Շիմանովսկին, ապա Լուիշ Նանին վերականգնեց հաշվի հավասարությունը։ Երկրորդ կեսում հյուրերի համար հաղթական գոլ խփեց Մարիո Սուարեսը։ 62-րդ րոպեին «Լեգանեսը» կարող էր վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն Շիմանովսկին չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 6 միավոր և բարձրացել է 13-րդ հորիզոնական, իսկ «Լեգանեսը» 7 միավորով 12-րդն տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լեգանես» – «Վալենսիա»՝ 1։2
Գոլերը՝ Շիմանովսկի 21՛ – Նանի 34՛, Սուարես 52՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում