«Գանձասար Կապանը» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Գանձասար Կապան» խաղով։ Մրցաշարային աղյուսակի հետնապահների պայքարն ավարտվեց կապանյան թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեց Լուբամբո Մուսոնդան, իսկ 53-րդ րոպեին Արա Խաչատրյանը խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո «Գանձասար Կապանն» ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» 4 միավորով մնաց վերջին տեղում։

Բարձրագույն խումբ, 7-րդ տուր

«Արարատ» – «Գանձասար Կապան»՝ 0։2
Գոլերը՝ Մուսոնդա 41՛, Խաչատրյան 53՛/11-մետրանոց

 

Լուսանկարները՝ «Գանձասար Կապանի» մամուլի ծառայության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում