«Ռեալն» ու «Բորուսսիան» ոչ-ոքի խաղացին, «Սպորտինգը» հաղթեց «Լեգիային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային տուրի երկրորդ տուրում գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց Դորտմունդի «Բորուսսիային»։ 

Հանդիպման մեկնարկային ժամանակահատվածում ավելի ակտիվ էին դորտմունդցիները, սակայն հաշիվը բացեցին հյուրերը․ 17-րդ րոպեին աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։ 43-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերականգնեց հաշվի հավասարությունը։

Երկրորդ կեսում ևս թիմերը մեկական գոլ խփեցին․ 68-րդ րոպեին Ռաֆայել Վարանը հաշիվը դարձրեց 1։2, իսկ 87-րդ րոպեին Անդրե Շյուրլեն ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։

F խմբի մյուս խաղում «Սպորտինգը» Բրայան Ռուիսի և Բաս Դոստի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց «Լեգիային»։

Այս տուրից հետո «Ռեալն» ու «Բորուսսիան» ունեն 4-ական միավոր, «Սպորտինգը»՝ 3, իսկ «Լեգիան» միավոր չի վաստակել։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
F խումբ

«Բորուսսիա Դորտմունդ» – «Ռեալ Մադրիդ»՝ 2։2
Գոլերը՝ Օբամեյանգ 43՛, Շյուրլե 87՛ – Ռոնալդու 17՛, Վարան 68՛

«Սպորտինգ» – «Լեգիա»՝ 2։0
Գոլերը՝ Ռուիս 28՛, Դոստ 37՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում