«Արսենալը» և «ՊՍԺ»-ն հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության A խմբի առաջատարներ «Արսենալն» ու «Պարի Սեն Ժերմենը» մրցաշարի երկրորդ տուրում հաղթանակներ տոնեցին։

«Արսենալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Բազելի» նկատմամբ․ դուբլի հեղինակ դարձավ Թեո Ուոլքոտը։

«Պարի Սեն Ժերմենը» «Լուդոգորեցի» հետ արտագնա խաղում առաջինը գոլ բաց թողեց, սակայն Բլեզ Մատյուիդիի և Էդինսոն Կավանիի շնորհիվ կամային հաղթանակ տոնեց։ 

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
A խումբ

«Արսենալ» – «Բազել»՝ 2։0
Գոլերը՝ Ուոլքոտ 7՛, 26՛

«Լուդոգորեց» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։3
Գոլերը՝ Նատանաել 15՛ – Մատյուդի 41՛, Կավանի 55՛, 60՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Մոցի 59՛

Այժմ A խմբում «Արսենալն» ու «Պարի Սեն Ժերմենն» ունի չորսական միավոր, իսկ «Լուդոգորեցը» և «Բազելը»՝ մեկական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում