«Գանձասար Կապանը» շրջանցեց «Փյունիկին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Գանձասար Կապանը» սեփական հարկի տակ նվազագույն հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 12-րդ րոպեին խփեց Հայկ Իշխանյանը։

Այս հաղթանակից հետո «Գանձասար Կապանն» ունի 10 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ «Փյունիկը» մնաց 9 միավորով՝ հինգերորդ տեղում։

Բարձրագույն խումբ, 8-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Փյունիկ»՝ 1։0
Գոլը՝ Իշխանյան 12՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում