Կավանիի դուբլի շնորհիվ «ՊՍԺ»-ն հաղթեց «Բորդոյին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Բորդոյին»․ դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 16 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Բորդոն» 13 միավորով հինգերորդ տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Բորդո»՝ 2։0
Գոլերը՝ Կավանի 3՛, 30՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում