«Բայերը» հաղթեց «Բորուսսիային» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 6-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսսիային»։ Խաղի մեկնարկում աչքի ընկան Ադմիր Մեհմեդին, իսկ վերջնամասում Խավիեր Էրնանդեսը կրկնապատկեց հաշվի առավելությունը։

Այժմ «Բայերն» ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Բորուսսիան» 12 միավորով 2-րդ տեղում է։

Բունդեսլիգա, 6-րդ տուր

«Բայեր» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 2։0
Գոլերը՝ Մեհմեդի 10՛, Էրնանդես 79՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում