«Ատլետիկոն» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալեց «Ատլետիկոյին»։ «Մեստալյայում» կայացած հանդիպումն ավարտվեց 0։2 հաշվով․ մադրիդցիների կազմում մեկական գոլ խփեցին Անտուան Գրիզմանը և Կևին Գամեյրոն։

Ուշագրավ է, որ «չղջիկների» դարպասին երկու անգամ 11-մետրանոց տուգանային նշանակվեց, սակայն Գրիզմանը և Գաբին չկարողացան գրավել Դիեգո Ալվեսի պաշտպանած դարպասը։

Այժմ «Ատլետիկոն» ունի 15 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Վալենսիան» 6 միավորով 16-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Վալենսիա» – «Ատլետիկո»՝ 0։2
Գոլերը՝ Գրիզման 63՛, Գամեյրո 90+2՛
Չիրացրած 11-մետրանոցներ՝ Գրիզման 44՛, Գաբի 69՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում