«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Բանանցին»

«Բանանց»-«Ալաշկերտ» խաղով ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրը։

Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնող թիմերի պայքարում 3։0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ալաշկերտը»․ Արթուր Եդիգարյանը դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Միհրան Մանասյանը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 15 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Շիրակին» զիջելով 2 միավորով, իսկ «Բանանցը» մնաց 12 միավորով՝ երրորդ հորիզոնականում։

Բարձրագույն խումբ, 8-րդ տուր

«Բանանց» – «Ալաշկերտ»՝ 0։3
Գոլերը՝ Եդիգարյան 17՛, 37՛, Մանասյան 67՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում