«Ռոման» հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրը հաղթական ստացվեց «Ռոմայի» համար։ «Գայլերը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեցին «Ինտերին»։

Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն։ 72-րդ րոպեին Էվեր Բանեգայի գոլի շնորհիվ «Ինտերը» վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 4 րոպե անց Կոստաս Մանոլասը խփեց դաշտի տերերի համար հաղթական գոլը։

Այժմ «Ռոման» ունի 13 միավոր և մրցաշարային աղյուսակում երրորդն է, իսկ «Ինտերը» 11 միավորով իններորդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռոմա» – «Ինտեր»՝ 2։1
Գոլերը՝ Ջեկո 5՛, Մանոլաս 76՛ – Բանեգա 72՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում