«Բանանցը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ու Տիտո Ռամալյոն փոխադարձ համաձայնությամբ որոշում են կայացրել խզել պայմանագիրը: Տիտո Ռամալյոյի հետ միասին «Բանանցից» կհեռանան նաև իր մարզչական շտաբի իսպանացի անդամները:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը։ 40-ամյա մասնագետը գլխավորում էր «Բանանց-2»-ը, որն Առաջին խմբի ընթացիկ առաջնության 7 խաղում 7 հաղթանակ է տոնել: Արթուր Ոսկանյանը նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է: 

Նշենք նաև, որ «Բանանցի» մարզական տնօրենի հաստիքի կրճատման հետ կապված նոր աշխատանքի է տեղափոխվել Արտաշես Ադամյանը․ նա նշանակվել է «Բանանցի» ակադեմիայի տնօրենի պաշտոնում:

:

Հետևեք մեզ նաև Telegram-ում