Ռոնալդուի յուրօրինակ կարգավիճակը որդու առաջին խաղի ժամանակ (տեսանյութ)

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին՝ Կրիշտիանու կրտսերը «Պոսուելո դե Ալարկոն» թիմի կազմում սկսել է մասնակցել Իսպանիայի մանկական առաջնության չորրորդ դիվիզիոնին։ Պորտուգալացի ֆուտբոլիստը ներկա է որդու առաջին խաղին, մեծ ոգևորությամբ հետևել է և կատարել է գնդակ մատակարարողի աշխատանք։ 

«Goal.com»-ի հաղորդմամբ՝ «Պոսուելո դե Ալարկոնը» հաղթել է, իսկ 6-ամյա Կրիշտիանուն գոլ է խփել և այն տոնել հայրիկի ոճով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում