Արամ Ոսկանյանը հեռանում է «Բանանցից»

Մարզիչ Արամ Ոսկանյանը որոշում է կայացրել այլևս չաշխատել «Բանանցում»։

«Չնայած ակումբի ղեկավարության հետ լավ հարաբերություններին՝ որոշում կայացրեցի ներկայումս չշարունակել աշխատել «Բանանցում»: Գտնում եմ, որ ճիշտ եմ արել այն, որ մեկ տարի առաջ ընդունեցի Տիտո Ռամալյոյի մարզչական շտաբում որպես օգնական ընդգրկվելու առաջարկը, որովհետև ֆուտբոլում պետք է անընդհատ սովորել:

Շնորհակալություն եմ հայտնում «Բանանց» ֆուտբոլային ակումբի բաժնետերերին, ղեկավարությանը, ֆուտբոլիստներին և բոլոր աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար»,- Արամ Ոսկանյանի խոսքը մեջբերված է ակումբի պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ Արամ Ոսկանյանը «Բանանցի» գլխավոր մարզիչն էր 2015-16թթ․ մրցաշրջանի մեկնարկում, իսկ 2015-ի հոկտեմբերի Տիտո Ռամալյոյի նշանակումից հետո նա «Բանանցում» աշխատում էր որպես գլխավոր մարզչի օգնական:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում