Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանն ստացան «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 5-ի որոշումը, մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանին և աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:

Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի պատվավոր քաղաքացու պատվաբեր կոչումը նրանցից յուրաքանչյուրն իրավամբ վաստակել է: Եվ սա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության, մայրաքաղաք Երևանի պատիվը միշտ բարձր պահելու նրանցից յուրաքանչյուրի ներդրած ջանքերի ու նրանց նվիրվածության յուրովի գնահատանքն ու գնահատականն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում