Փոփոխություն Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն։ «Գանձասար-Կապան»-«Բանանց» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին և կմեկնարկի ժամը 14:00-ին: