Յաո Մինը նշանակվել է Մարսում Չինաստանի դեսպան

Յաո Մինը նշանակվել է Մարսում Չինաստանի դեսպան

Չինաստանի կառավարությունը նախկին բասկետբոլիստ Յաո Մինին նշանակել է Մարս մոլորակի վրա այդ երկրի դեսպան:

«Հյուսթոն Ռոքեթսի» նախկին կենտրոնականը պետք է աջակցություն ցուցաբերի 2020 թվականին դեպի «Կարմիր մոլորակ» նախատեսված չինական առաջին ուղևորությանը, – տեղեկացնում է Sina.cn լրատվական կայքը:

«Մարսի դեսպանների» պաշտոնական ցուցակում են հայտնվել Չինաստանի ճանաչված ևս 10 մարդիկ:

Սպասվում է, որ նրանք կօգնեն տեղի բնակչության ուշադրությունը սևեռել տիեզերական սարքերի ստեղծման ու օգտագործման աշխատանքների կողմը, ինչպես նաև կբարձրացնեն ՉԺՀ-ի տիեզերական ծրագրի հեղինակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում