Ձմռանն «Ալաշկերտը» հավաք կանցկացնի ԱՄՆ-ում

Ձմռանն «Ալաշկերտը» հավաք կանցկացնի ԱՄՆ-ում

Բարձրագույն խմբի ձմեռային դադարի ժամանակ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի: Այն կտևի 2017 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ը, – տեղեկացնում է երևանցիների մամուլի ծառայությունը:

Հավաքի ընթացքում նախատեսված է ընկերական երկու հանդիպում: Դրանք տեղի կունենան հունվարի 29-ին Լոս Անջելեսում և փետրվարի 5-ին՝ Ֆրեզնոյում:

Մրցակիցների անունները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում