Ֆյուրի․ Չեմ վախենում Կլիչկոյից

Ֆյուրի․ Չեմ վախենում Կլիչկոյից

WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ-մենամարտից հրաժարվելու պատճառը վախը չէ։ Ավելի վաղ Ֆյուրին հրաժարվել էր մենամարտել ուկրաինացու հետ՝ պատճառաբանելով, որ դեպրեսիայի մեջ է, իսկ օրերս խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործել։

-Ինչպե՞ս կարող եմ վախենալ Կլիչկոյից։ Ես 28 տարեկան եմ։ Ես հավատում եմ՝ մեծագույնն եմ այն մարզիկներից, ով երբևէ ապրել և մենամարտել է։ Առաջին մենամարտում ես խաղացի Կլիչկոյի հետ․ նա չհաղթեց ոչ մի ռաունդում, անգամ չկարողացավ դիպուկ հարվածներ կատարել։ Ինչո՞ւ պետք է վախենամ մեկից, ով արդեն 40 տարեկան է,-ասել է Ֆյուրին։

Հավելենք, որ Թայսոն Ֆյուրին զրկվել է IBF չեմպիոնական գոտուց նախատեսված ժամանակահատվածում տիտղոսի պաշտպանության համար մենամարտ չանցկացնելու պատճառով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում