Օրյեն փրկել է Դումբիայի կյանքը (տեսանյութ)

Օրյեն փրկել է Դումբիայի կյանքը (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենի» և Կոտ դ՛Իվուարի հավաքականի պաշտպան Սերժ Օրյեն փրկել է Մալիի հավաքականի և «Ռոստովի» ֆուտբոլիստ Մուսսա Դումբիայի կյանքը։

Աշխարհի 2018 թվականի առաջնության՝ Աֆրիկայի երկրների ընտրական փուլի՝ Կոտ դ՛Իվուար-Մալի հանդիպման 20-րդ րոպեին ֆուտբոլիստները բախվել են, այնուհետև Դումբիան գլխով հարվածել է խոտածածկին և նրա մոտ էպիլեպտիկ նոպա է սկսվել։ Նկատելով Դումբիայի ցնցումները՝ Օրյեն խուճապի չի մատնվել և առաջին օգնություն է ցուցաբերել նախքան բժիշկների խաղադաշտ գալը։

«Դումբիան ցնցվում էր, իսկ Սերժն առաջինն էր, ով նկատեց և օգնեց։ Նա հետո եկավ մեր հյուրանոց, որպեսզի ճշտի՝ ինչպես է իրեն զգում Մուսան»,-պատմել է Մալիի հավաքականի պաշտպան Ֆուսենի Դիավարան։ 

Հավելենք, որ վերոնշյալ խաղում Կոտ դ՛Իվուարի հավաքականը 3։1 հաշվով հաղթանակ է տոնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում