«Միլանում» հետաքրքրված չեն Ֆաբրեգասի ծառայություններով

«Միլանում» հետաքրքրված չեն Ֆաբրեգասի ծառայություններով

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ապագան շարունակում է անորոշ մնալ։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված էր «Միլանը», սակայն իտալական թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հերքել է այդ տեղեկատվությունը։

-Մենք այնպիսի ֆուտբոլիստի եք փնտրում, ով խաղաոճով նման կլինի Մոնտոլիվոյին։ Ֆուտբոլիստի, ով կկարողանա ինչպես գրոհել, այնպես էլ պաշտպանվել։ Ֆաբրեգա՞սը․․․ Նա այդ որակները չունի։ Մոնտոլիվոն գրեթե անփոխարինելի է․ նա մեծ դերակատարություն ունի ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում։ Նրա բացակայությունը մեզ համար մեծ կորուստ է,-Մոնտելայի խոսքը փոխանցում է «Corriere della Sera»-ն։

Ռիկարդո Մոնտոլիվոն վնասվածք է ստացել Իտալիայի հավաքականի կազմում և շարքից դուրս է մնացել կես տարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում