Արայիկ Բաղդադյան․ Երազում էինք մարզվել Գնել Մեջլումյանի հետ

Արայիկ Բաղդադյան․ Երազում էինք մարզվել Գնել Մեջլումյանի հետ

Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ ԽՍՀՄ կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ, աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության և Բարի Կամքի խաղերի մրցանակակիր Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 11-րդ հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 300-ից ավելի պատանիներ՝ Հայաստանի բոլոր մարզերից, ԼՂՀ-ից, Իրանից և Վրաստանից:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կարևորում է այս մրցաշարի անցկացումը․

«Առանց այսպիսի մրցաշարերի մարզաձևում հնարավոր չէ առաջ քայլել։ Սա այն փուլն է, որը պետք է անցնեն պատանի ըմբիշները։ Գնելի հետ միասին ուսումնամարզական հավաքների ենք մասնակցել, լավ ընկերներ ենք եղել։ Նա իմ հիշողություններում կմնա որպես լավ մարդ, ընկեր ու ըմբիշ»,- Sport Times.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Ջուլֆալակյանը։

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն էլ ասաց, որ Գնել Մեջլումյանն իր համար օրինակ է եղել․

«Նրա մասին կարող եմ երկար խոսել։ Հայկական ազատ ոճի ըմբշամարտում նա թողել է իր հետքը։ Ես պատանի էի, երբ Գնել Մեջլումյանը մարզվում ու մեծ արդյունքների էր հասնում։ Նա մեզ համար խթան էր․ երազում էինք, որ նա մի օր ասեր՝ եկեք միասին մարզվենք»,-պատմեց Արայիկ Բաղդադյանը։

Գնել Մեջլումյանի անվան 11-րդ հուշամրցաշարի մրցանակակիրները

Մինչև 35 կգ

1. Արմեն Աթայան (Օլիմպիական հերթափոխի քոլեջ)
2. Նվեր Սահակյան (Վանաձոր)
3. Հարություն Հովհաննիսյան (Արմավիր)
3. Թեմուր Հակոբյան (Գառնի)

Մինչև 38 կգ

1. Մուշեղ Մկրտչյան (Ազատան)
2. Ռաֆիկ Սարգսյան (Գառնի)
3. Ջավադ Ջավադի (Իրան)
3. Սերժիկ Մխիթարյան (Ազատան)

Մինչև 42 կգ

1. Սամվել Գրիգորյան (Գյումրի)
2. Շմավոն Թևանյան (Արտաշատ)
3. Արեն Նասիբյան (Վանաձոր)
3. Ռաֆայել Հարությունյան (Ջրվեժ)

Մինչև 46 կգ

1. Կնյազ Իբոյան (Արշալույս)
2. Րաֆֆի Արտուշյան (Արշալույս)
3. Կառլեն Սավրալյան (Վանաձոր)
3. Գուրգեն Արտուշյան (Արշալույս)

Մինչև 50 կգ

1. Սարգիս Մարտիրոսյան (Արշալույս)
2. Ցոլակ Հովհաննիսյան (Արթիկ)
3. Գենիկ Ասատրյան (Արտաշատ)
3. Հայկ Պապիկյան (ՕՀՔ)

Մինչև 54 կգ

1. Դավիթ Գրիգորյան (Ջրվեժ)
2. Տիգրան Ղազարյան (Վանաձոր)
3. Արտյոմ Զաքեյան (Գյումրի)
3. Լենդրուշ Հովակիմյան (Կոշ)

Մինչև 58 կգ

1. Մենուա Յարիբեկյան (Վանաձոր)
2. Խաչատուր Ղումաշյան (Վանաձոր)
3. Արմեն Բազիկյան (Ջրվեժ)
3. Արմեն Պետրոսյան (Արտաշատ)

Մինչև 63 կգ

1. Պետրոս Ասատրյան (Արտաշատ)
2. Դավիթ Կուջուաշվիլի (Վրաստան)
3. Գևորգ Բաբաջանյան (Արտաշատ)
3. Դավիթ Որսկանյան (Հայաստանի մարզական կազմակերպություն)

Մինչև 69 կգ

1. Ազատ Կարապետյան (Արտաշատ)
2. Արեն Բասիլյան (Վանաձոր)
3. Արսեն Ադամյան (ՕՀՔ)
3. Լևոն Բաբայան (ՀՄԿ)

Մինչև 76 կգ

1. Լյովա Գևորգյան (Գյումրի)
2. Արմեն Միքայելյան (Սպիտակ)
3. Աբդուլա Սինա (Իրան)
3. Տիգրան Միսկարյան (Վանաձոր)

Մինչև 85 կգ

1. Սոլոմոն Մանաշվիլի (Վրաստան)
2. Սերգեյ Սարգսյան (Տորք)
3. Ալի Մուլաեի (Իրան)
3. Ավետիք Սանամյան (Վանաձոր)

Մինչև 100 կգ

1. Սալոմոն Մինաշվիլի (Վրաստան)
2. Արեն Միրզոյան (Սպիտակ)
3. Հրաչյա Գաբրիելյան (Դինամո)
3. Արտաշես Ստեփանյան (Դինամո)

Հավելենք, որ մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները պատանիների հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ կմասնակցեն Իրանում կայանալիք միջազգային մրցաշարի:

 

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում